Էլեկտրոնային դեղատոմս ու մատյաններ, հետազոտությունների ստանդարտացում. ի՞նչ փուլում են էլեկտրոնային առողջապահության բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության բուժհաստատություններում գրանցամատյանների վարումն արդեն սկսել է իրականացվել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպե՞ս է դա կատարվում, և ո՞րն է նման նորարարության  նպատակն ու նշանակությանը։ Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել ՝ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգը սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։

Ավելին

Ավետ Մանուկյան. Armed Ehealth հավելվածն անընդհատ կատարելագործում ենք

COVID-19-ը նոր փոփոխությունների ալիք բերեց նաեւ տեխնոլոգիական աշխարհում: Մեր երկիրը եւս բացառություն չէ. Armed EHealth բջջային հավելվածով կարողանում ենք տեսնել մեր պատվաստումների եւ թեստերի արդյունքները, QR կոդ ստանալ: Վերջերս պատվաստումների  հավաստագրերը եւ գեներացված QR կոդերը ճանաչելի են դարձել նաեւ Եվրամիության տարածքում: Armed EHealth բջջային հավելվածը մշակել եւ գործարկում  է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը նաեւ սպասարկում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը:

Հավելվածում կատարված թարմացումների, QR կոդերի գույների եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:

Ավելին

Ինչպե՞ս են հավաքվում COVID-ի հետ կապված տվյալները. Էլեկտրոնային առողջապահություն. տեսանելի և անտեսանելի կողմերը

COVID-19-ի ընթացքում շատ ենք հանդիպում ԱՐՄԵԴ համակարգի մասին հղումներին. համակարգում գրանցվում էին թեստերի արդյունքները, հետո արդեն հասանելի դարձավ պատվաստումների մասին տեղեկությունը՝ երբ է արվել, ինչ պատվաստանյութով, իսկ Ehealth Armed բջջային հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել նաև QR կոդը: Սրանք էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի գործունեության, այսպես ասած, տեսանելի կողմերն են, իսկ իրականում ԱՐՄԵԴ համակարգի միջոցով հատկապես COVID-19-ի ընթացքում շատ ավելի կարևոր աշխատանքներ են իրականացվում:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հարցազրույցը «Factor.am»-ի համար


Ավելին

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և ԱՐՄԵԴ համակարգը սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և վերջինիս կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը հեղինկավոր  TÜV NORD CERT  ընկերության կողմից սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001  ստանդարտով:

Ավելին

Պատվաստումների մասին տեղեկությունը մուտքագրվելու և պահպանվելու է ԱՐՄԵԴ համակարգում

COVID-19-ի դեմ պատվաստումների մասին տեղեկությունն այսուհետև մուտքագրվելու  և պահպանվելու է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում: Համապատասխան ծրագրային թարմացումներն «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության կողմից արդեն իսկ կատարվել են ԱՐՄԵԴ-ում,  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) աշխատակիցները վերապատրաստվել են, և անհրաժեշտ  տեղեկությունները մուտքագրվում են:

Ավելին