Ծրագրային թարմացումներ


Կայքի այս բաժնում տեղադրվում են ԱՐՄԵԴ համակարգի ծրագրային վերջին թարմացումները։ Համակարգից օգտվողներն ու օգտագործողները կարող են տեղեկանալ նոր հնարավորություններին, իսկ հարցերի դեպքում դիմել Բաժանորդների սպասարկման կենտրոն` +374 11202033 հեռախոսահամարով։


25.10.2019 version 5.7.0

  • Այսուհետ համակարգը հնարավորություն չի տա պետպատվերի ուղեգրում լրացնել, քանի դեռ պացիենտի համար «Սոց.խումբ» տվյալը լրացված չէ:
  • Այն դեպքում, երբ այցը պահպանված չէ, հնարավոր չի լինի տպել «Այցի թերթիկը»:
  • Այն դեպքում, երբ մահացած պացիենտների ապակցումը իրականացվել է ԱՐՄԵԴ համակարգի կողմից՝ ԲՊՌ-ի տրամադրած տվյալների հիման վրա, ապակցման պատճառը կերևա «Մահ», և հնարավոր կլինի այդ տվյալով ԲՀ կցագրված բնակչություն ֆորմայում ֆիլտրացիա կատարել:
  • Պետպատվերի ուղեգրման առկայության դեպքում՝ ստեղծվել է պացիենտի կողմից առցանց հերթագվելու հնարավորություն՝ առանց բուժհաստատություն այցելելու: Ավելի մանրամասն՝ հետևյալ հղումով՝ https://youtu.be/FnONhzcs2Pw
  • Այսուհետ ՊԱԳ-ի պահանջով «Պետպատվերի ուղեգրում» լրացնելիս պարտադիր է կցել ֆայլ և նշել «Հաստատող» (Խնդրում ենք նախապես «Անձնակազմի խմբագրում» ֆորմայում նշել հաստատողներին):
  • «Պետպատվերի ուղեգրում» փաստաթղթում ավելացել է «Ծառայության խումբ» տվյալը, իսկ տպելիս արտացոլվում են նաև «Պացիենտի հեռախոսահամար» և «Սոց. խումբ» տվյալները:
  • Պահպանված այցում ավելացվել է փաստաթղթի ձևանմուշի պատճենման հնարավորություն: Ձևանմուշի ստեղծման հնարավորությունն առկա է միայն այն հաստատությունների համար, որոնք առցանց ընդունարանով են աշխատում:
  • «Այցերի կառավարում» ֆորմայում ավելացվել է «Կցագրում» կոճակ, որի օգնությամբ հնարավոր է առավել պարզեցված տարբերակով կատարել կցագրում և ապակցում:
  • Բուժհաստատության ադմինիստրատորի մոտ ավելացվել է «Ծառայությունների ներմուծում» ֆորման, որի օգնությամբ հնարավորություն ունեք excel-ով ներմուծել վճարովի ծառայությունները՝ համապատասխան գնացուցակով: Կից ֆայլը՝ այստեղ:
  • Դիսպանսեր խմբերում ներառված ախտորոշում (ախտորոշում, որը ենթակա է դիսպանսերիզացման) ընտրելիս, «Դեպք» բաժնում կարտացոլվի «Դիսպանսերիզացիա» տվյալը:
  • Բուժհաստատության ադմինիստրատորի մոտ ավելացվել է «Դիսպանսեր խմբեր» ֆորման, որտեղ հնարավոր է տեսնել Ձեր կողմից լրացված այն պացիենտների տվյալները, որոնց համար «Ախտորոշում» դաշտում նշվել է «Դիսպանսերիզացիա» տվյալը:
  • Այսուհետ «Առաջադրանքներ» բաժնում կարտացոլվի նաև «Ուղարկված» տվյալ, որի մոտ առկա թռչնանիշը դնելուց և որոնման պարամետրերում «Փնտրել» կոճակը սեղմելուց հետո կարտացոլվեն հաստատության կողմից ուղարկված բոլոր առաջադրանքները:
  • Այսուհետ սոցիալական փաթեթի շահառուների վերաբերյալ տվյալն էլեկտրոնային առողջապահական համակարգ ներմուծվելու է համապատասխան ապահովագրական ընկերության կողմից:
  • Այցում վերակենդանացման բաժանմունքի բժիշկ ընտրելու դեպքում, «Բժիշկ/Ռեսուրս» բաժնի «Մահճակալ» տվյալը կհամարվի պարտադիր։ Տեսանյութը հասանելի է այստեղ՝ https://youtu.be/PkLe41C6qHo
  • Անձնական և բժշկական տվյալների «Օրագիր» բաժնից հեռացված է «Արտաքին ուղեգրում» փաստաթուղթը:
  • Ավելացել է ստուգում, որ եթե այցում առկա է «Հայց», ապա «Ծառայությունում» հնարավոր չէ այլևս փոփոխել կցված բժշկին: Այցում հաստատված հայցի առկայության դեպքում, ծառայությունում հնարավոր չի լինի փոխել ընտրված բժշկին:
  • Այսուհետ հաշվետվությունը մեկ ամսից ավելի ժամանակահատվածով գեներացնելիս «Արագ գեներացիա» թռչնանիշը կդրվի և հնարավոր չի լինի փոփոխել:
  • Եթե այցում ընտրվել է անպտղության վերաբերյալ ախտորոշում, ապա մուտք գործելով պացիենտի անձնական և բժշկական տվյալներ՝ «Օրագիր» բաժնում կարող եք լրացնել ԴԻՄՈՒՄ (ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ) փաստաթուղթը:
  • Ստեղծվել է նոր դեր՝ «Հիմնադիր ադմինիստրատոր» անվամբ:

07.06.2019 version 5.6.1

  • Պահպանված այցում պացիենտի «Անձնական տվյալները» խմբագրելով՝ այսուհետ հնարավոր է լրացնել «Պացիենտի Սոց. Կարգավիճակը», «Ամուսնական կարգավիճակը» և «Բնակության հասց» նոր ստեղծված դաշտերը:
  • Ստեղծվել է Ընդունարանի աշխատակցի դերով պացիենտի համար փոխկապակցված անձ ավելացնելու հնարավորություն:
  • «Դեպք» դաշտում առկա Ուղեգրում բաժնում ավելացվել է Ուղեգրման ախտորոշում դաշտը:
  • Այցը պատճենահանելիս, «Ծածկույթ» դաշտում ավելացել է «Ճշտել ամսաթիվ» կոճակը, որը հնարավորություն կտա այցում առկա ծածկույթներում ձևավորել հայցի ամսաթիվ, եթե տվյալ ՊՊ խմբում առկա է սահմանաչափ: Այն դեպքում, երբ սահմանաչափ առկա չէ, կասեցված տարբերակով նույնպես հնարավոր է հայց ձևավորել:
  • «Դեպք» դաշտում առկա «Ֆինանսական աղբյուր» տվյալն այսուհետ պարտադիր է լրացման համար:
  • Նոր այց ստեղծելիս (նաև պատճենահանման դեպքում) «Անձնական և բժշկական տվյալներ» բաժնի բոլոր փաստաթղթերում ամսաթվային դաշտերում լռելյայն կլրացվի այցի սկզբի ամսաթիվը:
  • Ամբուլատոր այց գրանցելիս «Սոց. Խումբ» տվյալը այցում պարտադիր է դարձել և ավտոմատ բերվող ցուցակում լրացված է «Որևէ սոց. խմբի չպատկանող անձինք» տվյալը:
  • ԲՀ ծառայությունների ֆորման այսուհետ հասանելի կլինի ՊԱԳ ծառայությունների կառավարչին: Նախկինում այն հասանելի էր ՊԱԳ ադմինիստրատորին:
  • «Այցի պլան» բաժնի այցի տեսակ դաշտում ավելացել է «Տնային այց» տարբերակը:
  • Կատարվել է «Մինչև 2 տարեկան երեխաների լրացուցիչ հետազոտություն» փաստաթղթի տեսքի շտկում և օպտիմալացում:
  • «Պատվաստանյութ» փաստաթղթում այսուհետ հնարավոր է լրացնել մեկից ավելի պատվաստումներ:
  • Այսուհետ չափումներն ու գործողությունները կլրացվեն մեկ ընդհանուր փաստաթղթում:
  • EHS-002 հաշվետվությունում ավելացել է առանձին սյուն, որտեղ արտացոլվում են միայն կասեցված դեպքերը:
  • ՉԲՌ ներմուծում ֆորմայում ավելացել է «ՉԲՌ գրանցման պատճառ» դաշտը «ԱԱՊ կցագրում» և «Հղիության հսկողության հաշվառում» տեսակներով՝ կցագրելիս տարանջատելու նպատակով:
  • Կատարվել են փոփոխություններ՝ EN-009 հաշվետվության ցուցանիշների մասով: Ցուցանիշների փոփոխությունները ներկայացված են կից ֆայլով:
  • Ստեղծվել է դեպարտամենտի հաշվետվությունների կառավարիչ դեր, միայն իր ստորաբաժանման մասով հաշվետվության գեներացման նպատակով:
  • Այսուհետ հնարավոր է ՊԱԳ-ին հարցում ուղարկել՝ կախված ՊՊ խմբից: Համապատասխան տեսահոլովակը հասանելի է հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=sDBXYo9eVj8
  • Բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների համար, եթե «Բուժհաստատության ադմինիստրատոր» դերի ներքո առկա «Բուժհաստատության խմբագրում» ֆորմայում «Առցանց ընդունարան» թռչնանիշը դրված է, ապա այցի «Դեպք» բաժնում հնարավոր է լրացնել «Անհետաձգելի դեպք, Քրեական, Փոխադրման միջոցը, Բրիգադի համարը" տվյալները:
  • «Առցանց ընդունարանով» աշխատող հաստատությունների համար (եթե Բուժհաստատության ադմինիստրատոր դերի ներքո առկա «Բուժհաստատության խմբագրում» ֆորմայում «Առցանց ընդունարան» թռչնանիշը դրված է) դեպքի համարի ավտոմատ գեներացիայի հնարավորություն է ստեղծվել: «Ստորաբաժանումների խմբագրում» ֆորմայում, որևէ ստորաբաժանման մոտ առկա գրանցված կոդ լինելու դեպքում, տվյալ ստորաբաժանման կցված աշխատակցին այց գրանցելիս, գրաֆիկով ընտրելիս, «Դեպք» դաշտում ավտոմատ լրացվելու է հաջորդական համար:

07.03.2019 version 5.5.1

  • Ստեղծվել է Հղիների հսկողության վերաբերյալ PC-001 հաշվետվություն՝ ըստ մանկաբարձ գինեկոլոգների, բացվածքի հնարավորությամբ և համապատասխան օրերի քանակի և գումարի տեղեկատվությամբ:
  • Համակարգ է ներբեռնվել պատվաստումների, չափումների և գործողությունների նոր ցանկը՝ համապատասխան կոդավորումներով։
  • Ստեղծվել է հնարավորություն՝ փաստաթղթերում միաժամանակ ընտրել և կցել 1-ից ավելի ֆայլ:
  • NG-001-Մինչև 2 տարեկան երեխաների սնուցման, աճի և զարգացման վերաբերյալ հաշվետվության մեջ ավելացել է «%» դաշտ, որը թույլ է տալիս տոկոսային հարաբերակցությամբ դիտել կատարված լրացումները:
  • «ԲՀ մատուցված ծառայություններ ֆորմայում» ստեղծվել է export-ի հնարավորություն, ինչպես նաև ավելացվել են «Գումար» և «Քանակ» դաշտերը, որոնցում արտացոլվում են կանխիկ կամ անկանխիկ վճարները:
  • Ստեղծվել է «Կրկնակի գրանցումներ» կոչվող նոր ֆորմա, որում ներառվելու են բուժհաստատությունների կողմից լրացված բոլոր այն այցերը, որոնք նույն ժամանակահատվածում են ստեղծվել, կամ այն ծառայությունները, որոնք նույն ժամանակահատվածում են մատուցվել նույն պացիենտին: Այս ֆորմայի միջոցով հնարավոր է գտնել կրկնակի գրանցումները:
  • Նախնական հարցման կամ հայցի ուղարկման դեպքում, երբ այն հաստատվել է ավտոմատ կերպով, այցում երևալու է, որ նախնական հարցումը կամ հայցը հաստատվել է:
  • «Դեպք» բաժնի «Ֆինանսական աղբյուր» դաշտում առկա «Ապահովագրություն» տվյալը բաժանվել է «Ապահովագրություն (ԱՊՊԱ)» և «Ապահովագրություն (Սոց. Փաթեթ)» տվյալների։ «Ապահովագրություն (ԱՊՊԱ)» տարբերակը հարկավոր է ընտրել միայն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժհաստատություն ընդունված պացիենտի այց լրացնելիս։