«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ»

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ գործում է 2017թ. սեպտեմբերից: Ընկերության հիմնադիրն է «Sylex SARL» www.sylextech.com (Շվեյցարիա) և «Մեյսիս Ապահով» www.masysapahov.am (Հայաստան) ՍՊԸ-ներից բաղկացած համատեղ ձեռնարկությունը, որը ճանաչվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման փոխանցելու նպատակով ՀՀ կառավարության հայտարարած մրցույթի հաղթող:

Օպերատորի գործառույթները ներառում են
  • Համակարգի տեխնիկական կառավարում և բարելավում՝ սերվերային, ցանցային և տեխնիկական ենթակառուցվածքի պահպանում և շահագործում, դրանց կազմի և կառուցվածքի բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, պահպանում և վերազինում
  • Ծրագրակազմի սպասարկում՝ համակարգի ծրագրային ապահովման անխափան շահագործում, ծրագրային գործիքակազմի շարունակական բարելավում, ծրագրային թարմացումների ձեռքբերում Ericsson Nikola Tesla d.d. ընկերությունից
  • Բաժանորդների և օգտագործողների սպասարկում մշտապես գործող սպասարկման կենտրոնի միջոցով
  • Օգտագործողների ուսուցում (էլ. առողջապահության ակադեմիա) համակարգից օգտվելու վերաբերյալ


«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի 2017թ. աուդիտ անցած ֆինանսական հաշվետվություն

«SYLEX SARL» (ՇՎԵՅՑԱՐԻԱ) և «ՄԵՅՍԻՍ ԱՊԱՀՈՎ» (ՀԱՅԱՍՏԱՆ)

«Sylex SARL» ընկերությունն ունի նշանակալի միջազգային փորձ էլ. առողջապահության և ապահովագրության ոլորտում: Այն հանդիսանում է աշխարհահռչակ Ericsson ընկերության գլոբալ գործընկերը տարբեր երկրներում էլ. առողջապահության համակարգերի ներդրման նախագծերում:

Ավելին
 

Խորհրդի կազմ

Ավետ Մանուկյան
Խորհրդի անդամ, տնօրեն

Ավետ Մանուկյանը Սայլեքս Սարլ ընկերության (Sylex Sarl) հիմնադիրն է և հանդիսանում է «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության գործադիր տնօրենը։ Նա ունի 22 տարվա ղեկավարման փորձ, ում գլխավորությամբ նախագծվել ու ներդրվել են տեղեկատվական խոշոր համակարգեր Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Էլեկտրոնային առողջապահական համակարգերի մշակումից բացի, Ավետ Մանուկյանի գլխավորությամբ մշակվել և ներդրվել են ապահովագրական կառավարման ամբողջական համակարգեր (Հայաստան, Վրաստան), վարկային բյուրոյի կառավարման համակարգ (ԱՔՌԱ վարկային բյուրո, Հայաստան), դատական տեղեկատվական համակարգ (DataLex, Հայաստան), թվային ազդանշանի մշակման պատենտավորված ալգորիթմներ (Մեծ Բրիտանիա) և այլն։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և դասավանդել է նույն ինստիտուտում։ Գիտությունների թեկնածու է։ Մասնագիտացած է արհեստական բանականության համակարգերի նախագծման մեջ:
Կարեն Բադալյան
Խորհրդի նախագահ

Կարեն Բադալյանը «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության խորհրդի անդամ է։ Նա հանդիսանում է Սայլեքս Սարլ ընկերության (Sylex Sarl) ֆինանսական տնօրենը և ընկերության զարգացման գծով տնօրենը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա ունի 19 տարվա ղեկավար փորձ ֆինանսական ու տվյալների մշակման ոլորտի ընկերություններում։
Մինչև Սայլեքս Սարլ ընկերությանը միանալը Կարեն Բադալյանը ղեկավարել է Քաթարի կենտրոնական բանկի վարկային բյուրոյի հիմնադրման աշխատանքները` միաժամանակ հանդիսանալով միջազգային Dun & Bradstreet (D&B) ընկերության նախագծերի ղեկավար ֆինանսական ենթակառուցվածքների գծով։ Մինչ այդ նա 5 տարի աշխատել է ԱՔՌԱ վարկային բյուրոյում որպես գործառնական ու ֆինանսական տնօրեն։

Կարեն Բադալյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտության ինստիտուտը: Նա գիտությունների թեկնածու է, հանդիսանում է ACCA բրիտանական հաշվապահների ասոցիացիայի ու ամերիկյան CFA ինստիտուտի լիիրավ անդամ, ինչպես նաև՝ Բոստոնի CFA հասարակության անդամ է։
Հայկ Միքայելյան
Խորհրդի անկախ անդամ

Հայկ Միքայելյանը «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության խորհրդի անդամ է։ Նա մաթեմատիկոս է, դասախոսում է Նոթինհեմի համալսարանի Նինգբոյի մասնաճյուղում (Չինաստան):

Մինչև Նոթինհեմի համալսարանում աշխատելը, Հայկը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Լայպցիգի Մաքս Պլանկ ինստիտուտում (Գերմանիա):

Հայկ Միքայելյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը և Գերմանիայի Պոտսդամի համալսարանի ասպիրանտուրան:

Մեր թիմը

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության թիմը բաղկացած է 35 մասնագետից:
 
Ավետ Մանուկյան
Տնօրեն
[email protected]
 
Արման Մելքոնյան
Տնօրենի տեղակալ վարչական և ֆինանսական գծով
[email protected]
 
Տիգրան Աֆրիկյան
Տեխնիկական տնօրեն
[email protected]
 
Գեորգի Ասատրյան
Գործառնական բաժնի ղեկավար
[email protected]
 
Աննա Արծրունի
Բժշկական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար
[email protected]
 
Գայանե Մելքոմ Մելքոմյան
Գլխավոր իրավախորհրդատու
[email protected]
 
Էմիլեն Խուդավերդյան
Գլխավոր ֆինանսական վերլուծաբան
[email protected]
 
Լիննա Սարգսյան
Բիզնես վերլուծաբան
[email protected]
 


Պատմություն

Էլեկտրոնային առողջապահության առաջին քայլերը Հայաստանում

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքների մեկնարկը տրվել է 2010թ-ին՝ ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների միջև կնքված հուշագրով, որի հիման վրա համակարգի ներդրումն սկսվել է իրականացվել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից:

2012թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում 2013թ. սեպտեմբերին համակարգի մատակարար ընտրվեց «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերությունը:

Համակարգի ներդրումը եռափուլ գործընթաց էր.
  • 2014թ-ին ավարտվեց համակարգի նախագծման փուլը
  • 2015 թ.-ին «ԷԿԵՆԳ» ՓԲԸ և «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերությունն ավարտեցին ծրագրի մշակման, տեղադրման և տեղայնացան աշխատանքների փուլը
  • 2015թ. 4-րդ եռամսյակի ընթացքում պիլոտային համակարգը գործարկվեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, Գորիսի բժշկական կենտրոնում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում, Բալահովիտի բժշկական ամբուլատորիայում և «Աբովյան» բժշկական կենտրոնում և «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում:


«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ

Էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման փոխանցելու նպատակով ՀՀ կառավարությունը 2017 թ. հայտարարած մրցույթի (ՀՀ կառավարության N 866-Ն որոշմամբ) հաղթող ճանաչեց «Sylex SARL» (Շվեյցարիա) և «Մեյսիս Ապահով» (Հայաստան) ՍՊԸ-ներից բաղկացած համատեղ ձեռնարկությունը:

Մրցույթի հաղթողի կողմից կոնցեսիայի պայմանագրի դրույթների համաձայն հիմնադրվեց «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ, որը Հայաստանում էլ. առողջապահության համակարգը կառավարող օպերատորն է։ Օպերատորը հիմնադրման պահից երրորդ անձանց առջև գործում է կոնցեսիայի պայմանագրով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում: