Համակարգի մասին

Էլեկտրոնային առողջապահության համակարգը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակչի առողջությանը վերաբերվող ամբողջական տվյալներ: Էլեկտրոնային առողջապահության համակարգը բարելավում է մարդու կյանքը՝ բարձրացնելով պացիենտի՝ սեփական առողջությանը իրազեկվածության և դրա բարելավմանը մասնակցության մակարդակը:

ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգը հանդես է գալիս որպես տվյալների փոխանցման համապարփակ և համաժամանակյա հարթակ երեք տեսակի տվյալների համար` կլինիկական, վարչական և ֆինանսական:

 

Էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները

  • Կլինիկական ռիսկերի նվազեցում
    Համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց դիտել յուրաքանչյուր պացիենտի առողջության պատմությունն ու բուժման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և դրա հիման վրա կայացնել տեղեկացված որոշումներ նրա բուժման վերաբերյալ:
  • Ժամանակի տնտեսում
    Պացիենտի առողջության մասին տվյալները նրա համաձայնությամբ առցանց հասանելի են բժիշկներին ամենուր՝ անկախ բուժհաստատության և պացիենտի գտնվելու վայրից: Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմությունը հնարավորություն է տալիս թղթերի կույտը փոխարինել էլեկտրոնային տվյալներով, որոնք հնարավոր է արագ գտնել, իսկ դրանք կորցնելու ռիսկերը բացառված են: Համակարգը նաև հնարավորություն է տալիս գտնել բժիշկ, առցանց հերթագրվել, ստանալ էլեկտրոնային դեղատոմս, եթե կրկնակի զննության անհրաժեշտություն չկա:
  • Ծախսերի կրճատում
    Համակարգի միջոցով հնարավոր է դիտել պացիենտի բոլոր հետազոտությունների արդյունքները, ինչը հնարավորություն է տալիս խուսափել դրանց անհարկի կրկնությունից:
  • Տվյալների վրա հիմնված առողջապահության խթանում
    Էլեկտրոնային առողջապահության համակարգը համապատասխան գերատեսչություններին հնարավորություն է տալիս ստանալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ Հայաստանում առողջապահության ընդհանուր պատկերի վերաբերյալ: Այն խթանում է կանխարգելիչ առողջապահությունը, օգնում վաղ փուլի ախտորոշումներին և նվազեցնում համաճարակների բռնկման ռիսկերը:
  • Հասանելիություն
    Էլեկտրոնային առողջապահության համակարգը հնարավորություն կտա լուծել սահմանամերձ համայնքներում բարձրորակ բուժծառայությունների պակասի խնդիրը:

  


 

 Էլեկտրոնային առողջապահության համակարգը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

  • բիզնես ռեգիստր, որը ներառում է առողջապահական ծառայություններ մատուցողների շտեմարան
  • մատուցվող ծառայությունների շտեմարան
  • բժշկական ծառայություններ մատուցողին կցագրված բնակչության գրանցամատյան և
  • բժշկական սարքավորումների, տեխնիկական միջոցների ու բժշկական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ այլ էական նյութական ռեսուրսների գրանցամատյան։


Համակարգի ծրագրային ենթաբաղադրիչներն են

Պացիենտների հոսքի կառավարման մոդուլ, որը ներառում է

  • Բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով պացիենտների գրանցման, հերթագրման և ուղեգրման ենթամոդուլ
  • Պացիենտների այցերի և դեպքերի գրանցման ենթամոդուլ
  • Ավագ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի աշխատանքի և զբաղվածության ժամանակացույց
  • Բժշկական սարքավորումների, տեխնիկական միջոցների և բժշկական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ այլ նյութական ռեսուրսների հասանելիության և զբաղվածության ժամանակացույց:



Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմություն, որը պարունակում է

  • Ախտորոշումների մասին տեղեկություն
  • լաբորատոր հետազոտությունների արդյունքներ
  • ընդունած դեղամիջոցների ցանկը
  • այցերի մասին տեղեկություն և այլ մանրամասներ, որոնք ներմուծվել են բուժաշխատողների կողմից:



Հաշվետվությունների մոդուլ, որը ներառում է

  • Ըստ տարիքասեռային խմբերի կցագրված բնակչության քանակային հաշվետվություն
  • Պետպատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների քանակային և գումարային հաշվետվություններ
  • Սոց. Փաթեթի ապահովագրության շրջանակներում մատուցված ծառայությունների քանակային և գումարային հաշվետվություններ
  • Ըստ իրականացաված չափումների և գործողությունների քանակային հաշվետվություն



Ապահովագրական հայցերի և նախնական հարցումների կառավարման մոդուլ, որը ներառում է

  • Ապահովագրական հայցերի և նախնական հարցումների մերժման և հաստատման հնարավորություն
  • Մերժված, հաստատված, չեղարկված և ավտոմատ կերպով հաստատված հայցերի ֆիլտրման և արտահանման հնարավորություն



Վերլուծական մոդուլի հնարավորություն, որև ներառում է

  • Ըստ բուժաշխատողների մասնագիտությունների և հիվանդանոցների քանակային տվյալների ստացում
  • Կցագրված բնակչության քանակային տվյալների ստացում ըստ բուժհաստատությունների
  • Ախտորոշումների քանակական տվյալների ստացում՝ ըստ բուժհաստատությունների
  • Այցերի քանակական տվյալների ստացում՝ ըստ օրերի և բուժհաստատությունների