Առողջության էլեկտրոնային պատմություն

Համակարգի ներդրման այս փուլում պացիենտի անձնական էջի գրանցումն իրականացվում է նույնականացման քարտով, որից հետո դուք կարող եք մուտք գործել ձեր անձնական էջ և դիտել ձեր առողջության պատմությունը: Պացիենտի առողջության պատմության էջը ներառում է հետևյալ տվյալները.

  • Պացիենտի առողջական վիճակի, նախկինում ունեցած և ներկայումս առկա հիվանդություններ,
  • Պացիենտի ստացած պատվաստումների, ալերգիաների և պատշաճ բուժման համար անհրաժեշտ այլ էական տվյալներ,
  • Պացիենտի հետազոտությունների, ախտորոշումների, նշանակումների և դեղատոմսերի մանրամասներ,
  • Պացիենտին մատուցված ծառայությունների ֆինանսավորման հաշվետվությունների ենթահամակարգ, այդ թվում՝ պետական պատվերի, կամավոր առողջության ապահովագրության, համավճարի և ֆինանսավորման այլ տարբերակների շրջանակներում իրականացված բուժման համար,
  • Պացիենտի պատշաճ և արդյունավետ բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ էական տվյալներ: