Բուժհաստատություններում գործող էլեկտրոնային լոկալ համակարգերը հնարավոր է ինտեգրել ԱՐՄԵԴ միասնական համակարգին

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ընկերության ինտեգրացիոն նոր լուծումները հնարավորություն են տալիս առանձին բուժհաստատություններում արդեն իսկ ներդրված և գործող բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգերը ինտեգրել էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին։

Ավելին

#Ինչու Էլեկտրոնային Առողջապահություն հեշթեգով կներկայացվեն էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության ֆեյսբուքային էջում  #ԻնչուԷլեկտրոնայինԱռողջապահություն հեշթեգով   հրապարակվող անիմացիաների ու գրառումների միջոցով ներկայացվում  են էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները։

Ավելին

ԱՐՄԵԴ համակարգի նոր գործիքի միջոցով հղիների հաշվառման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա

Էլեկտրոնային առողջապահության  ԱՐՄԵԴ համակարգի նոր գործիքի միջոցով հղիության նախածննդյան հսկողության նպատակով  իրականացվող հաշվառման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա։ 

Ավելին

2019 թ․ պետպատվերով հատկացումների ու դրանց հասանելիության մասին տեղեկատվությունը հնարավոր է տեսնել առցանց

Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության  կայքում  առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր)  իրականացնող բժշկական կազմակերպությունների  2019 թ հատկացումների մասին տեղեկությունը՝  ըստ ամսական համամասնությունների ու  հասանելիության կարգավիճակի։

Ավելին

Հայ ծրագրավորողներն ախտորոշիչ որոշումներին աջակցող արհեստական բանականության համակարգ են ներկայացրել HIMSS19 համաժողովում

Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն  անցկացվող HIMSS19  Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային  համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են  առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։ 

Ավելին

Պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգրումներն այսուհետ հնարավոր է իրականացնել էլեկտրոնային եղանակով

Էլեկտրոնային առողջապահության  Արմեդ համակարգում նոր  գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում  պացիենտների  ուղեգրումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։

  Ավելին

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակի է ծառայում: Այս ու մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է համակարգը ներդնող «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։

Ավելին