Կենտրոնի նպատակն է սպասարկել էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներին, նրանց կողմից արտոնված օգտագործողներին և համակարգի շահառուներին՝ արագ արձագանքելով հնարավոր խնդիրներին ու պատասխանելով հուզող հարցերին։ Բաժանորդների սպասարկման կենտրոնում աշխատում են որակավորված մասնագետներ, որոնք ընդունված ընթացակարգերին համապատասխան աջակցություն են տրամադրում դիմողներին։
 

Բաժանորդների սպասարկման կենտրոնը նաև արձագանքում է այն քաղաքացիների դիմումներին, որոնք դժվարություն ունեն իրենց անձնական էջ մուտք գործելու և կարգավորումների հարցում։ Ելնելով տվյալների գաղտնիության սկզբունքից՝ պացիենտի անձնական էջում կատարված գրառումների կամ տվյալների վերաբերյալ աջակցություն կամ խորհրդատվություն չի տրամադրվում։ Դրանց մեկնաբանման համար քաղաքացիներին առաջարկվում է դիմել համապատասխան բժշկական հաստատություն։