Բարեփոխումներ. անցում էլեկտրոնային առողջապահության համակարգի

Էլեկտրոնային առողջապահության համակարգի մասին առաջին հոլովակն արդեն հասանելի է:

Այն պատմում է այն մասին, որ Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ (ԱՐՄԵԴ), որտեղ նախատեսվում է մուտքագրել և մշտապես պահել բնակչի առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ, որոնք իր համաձայնությամբ հասանելի կլինեն բուժող բժշկին:


Համակարգում հասանելի կլինեն հետևյալ տվյալները.

  • այցելություններ, խորհրդատվություններ
  • լաբորատոր հետազոտություններ
  • ախտորոշումներ
  • նշանակած դեղամիջոցներ
  • կանխարգելիչ միջոցառումներ
  • բուժման պատմություն:



Համակարգի շնորհիվ

  • նվազում են բժշկական սխալների ռիսկերը
  • տնտեսվում է բնակչի ժամանակն ու կրճատվում ծախսերը
  • առողջապահական համակարգն առավել թափանցիկ է դառնում:



powered by social2s