Բարեփոխումներ. անցում էլեկտրոնային առողջապահության համակարգի
Էլեկտրոնային առողջապահության համակարգի մասին առաջին հոլովակն արդեն հասանելի է:
Այն պատմում է այն մասին, որ Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ (ԱՐՄԵԴ), որտեղ նախատեսվում է մուտքագրել և մշտապես պահել բնակչի առողջությանը վերաբերող ամբողջական տվյալներ, որոնք իր համաձայնությամբ հասանելի կլինեն բուժող բժշկին:
Համակարգում հասանելի կլինեն հետևյալ տվյալները.
- այցելություններ, խորհրդատվություններ
- լաբորատոր հետազոտություններ
- ախտորոշումներ
- նշանակած դեղամիջոցներ
- կանխարգելիչ միջոցառումներ
- բուժման պատմություն:
Համակարգի շնորհիվ
- նվազում են բժշկական սխալների ռիսկերը
- տնտեսվում է բնակչի ժամանակն ու կրճատվում ծախսերը
- առողջապահական համակարգն առավել թափանցիկ է դառնում:
powered by social2s