Հանդիպում «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության և Բելառուսի կապի և տեխնոլոգիաների նախարարության մասնագետների հետ

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության ևԲելառուսի կապի և տեխնոլոգիաների նախարարությանմասնագետների հանդիպումը ՀՀ առողջապահությաննախարարության և Էլեկտրոնային առողջապահության ազգայինօպերատորի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում էլեկտրոնային առողջապահությաններդրման հայաստանյան փորձը ներկայացվեց բելառուսգործընկերներին, ովքեր համակարգի ներդրմաննպատակահարմարության գնահատման փուլում են գտնվում։

«Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերությունը Համաշխարհային բանկիկողմից կազմակերպված մրցույթի արդյունքում 2013թ. սեպտեմբերինընտրվել է որպես Հայաստանում էլեկտրոնային առողջապահությանհամակարգի մատակարար։

Համակարգի տեղայնացմանաշխատանքներն իրականացվել են 2015 թ.-ին «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի և«Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության կողմից։Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգիկոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Sylex SARL»(Շվեյցարիա) և «Մեյսիս Ապահով» սահմանափակպատասխանատվությամբ ընկերություններից (Հայաստան) բաղկացած համատեղ ձեռնարկությունը։

Համակարգն այժմ ներդրմանփուլում է նաև Ղազախստանում։

Լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարություն

powered by social2s