Ավետ Մանուկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է պետպատվերի համակարգում իրականացված փոփոխության, հերթագրումների, պետպատվերը տարվա կեսին չսպառվելու նոր մոտեցման և էլեկտրոնային առողջապահության մասին:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանն Armenpress -ի հետ խոսել է պետպատվերի նոր մոտեցման և հերթագրումների մասին:
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած տարեվերջին Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարգում: Հիմնավորման համաձայն՝ տվյալ պահի դրությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների փոխհատուցումն իրականացվում էր սահմանափակված բյուջեի և հերթագրման սկզբունքով: Պետական պատվերի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում էր թվով 27 միջոցառումների շրջանակներում: 27 միջոցառումներից միայն 7-ի փոխհատուցումն էր իրականացվում պայմանագրային գումարի բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով: Օֆերտայի սկզբունքով բաշխվում է վերը նշված միջոցառումներով հատկացված գումարի 44 տոկոսը: Գործադիրի որոշմամբ առաջարկվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների փոխհատուցումն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով:
Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում արդեն մեկ տարի է հաջողությամբ գործարկվում են ուռուցքաբանական հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոգեբուժական հիվանդությունների ռեգիստրները:
«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը «Արմենպրես»-ի թեմատիկ Podcast-ի ընթացքում խոսել է էլեկտրոնային առողջապահության ներդրման կարևորության, առողջապահության ապահովագրության արդյունավետ համակարգի ներդրման գործում էլեկտրոնային առողջապահության դերի, առոջապահության ոլորտում արհեստական բանականության լուծումների նշանակության մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության բուժհաստատություններում գրանցամատյանների վարումն արդեն սկսել է իրականացվել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպե՞ս է դա կատարվում, և ո՞րն է նման նորարարության նպատակն ու նշանակությանը։ Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել ՝ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգը սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։
Armed eHealth բջջային հավելվածը դարձել է Հայկական PR մրցանակաբաշխության` «Տարվա նորարարական PR» անվանակարգի այս տարվա հաղթողը:
Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում են հանրային կապերի և հաղորդակցության մասնագետները, ինչպես նաև լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակները:
COVID-19-ը նոր փոփոխությունների ալիք բերեց նաեւ տեխնոլոգիական աշխարհում: Մեր երկիրը եւս բացառություն չէ. Armed EHealth բջջային հավելվածով կարողանում ենք տեսնել մեր պատվաստումների եւ թեստերի արդյունքները, QR կոդ ստանալ: Վերջերս պատվաստումների հավաստագրերը եւ գեներացված QR կոդերը ճանաչելի են դարձել նաեւ Եվրամիության տարածքում: Armed EHealth բջջային հավելվածը մշակել եւ գործարկում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը նաեւ սպասարկում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը:
Հավելվածում կատարված թարմացումների, QR կոդերի գույների եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ: