Խորհրդի կազմ

Ավետ Մանուկյան
Խորհրդի անդամ, տնօրեն

Ավետ Մանուկյանը  «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության գործադիր տնօրենն է և «SYLEX SA» ընկերության  հիմնադիրը։ Նա ունի 22 տարվա ղեկավարման փորձ, նրա գլխավորությամբ նախագծվել ու ներդրվել են տեղեկատվական խոշոր համակարգեր Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Էլեկտրոնային առողջապահական համակարգերի մշակումից բացի, Ավետ Մանուկյանի ղեկավարությամբ մշակվել և ներդրվել են ապահովագրական կառավարման ամբողջական համակարգեր (Հայաստան, Վրաստան), վարկային բյուրոյի կառավարման համակարգ (ԱՔՌԱ վարկային բյուրո, Հայաստան), դատական տեղեկատվական համակարգ (DataLex, Հայաստան), թվային ազդանշանի մշակման պատենտավորված ալգորիթմներ (Մեծ Բրիտանիա) և այլն։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և դասավանդել է նույն ինստիտուտում։ Գիտությունների թեկնածու է։ Մասնագիտացած է արհեստական բանականության համակարգերի նախագծման մեջ:
Կարեն Բադալյան
Խորհրդի նախագահ

Կարեն Բադալյանը «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության խորհրդի անդամ է։ Նա  նաև  «SYLEX SA» ընկերության ֆինանսական տնօրենն է և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընկերության զարգացման գծով տնօրենը։ Կարեն Բադալյանը ֆինանսական ու տվյալների մշակման ոլորտի ընկերություններում ղեկավար աշխատանքի 19 տարվա փորձ ունի։
Մինչև «SYLEX SA» ընկերությանը միանալը՝ Կարեն Բադալյանը ղեկավարել է Քաթարի կենտրոնական բանկի վարկային բյուրոյի հիմնադրման աշխատանքները` միաժամանակ հանդիսանալով միջազգային Dun & Bradstreet (D&B) ընկերության նախագծերի ղեկավար ֆինանսական ենթակառուցվածքների գծով։ Մինչ այդ նա 5 տարի աշխատել է ԱՔՌԱ վարկային բյուրոյում որպես գործառնական ու ֆինանսական տնօրեն։

Կարեն Բադալյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը: Նա գիտությունների թեկնածու է, հանդիսանում է ACCA բրիտանական հաշվապահների ասոցիացիայի ու ամերիկյան CFA ինստիտուտի լիիրավ անդամ, ինչպես նաև՝ Բոստոնի CFA հանրության անդամ է։
Հայկ Միքայելյան
Խորհրդի անկախ անդամ

Հայկ Միքայելյանը «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության խորհրդի անկախ անդամ է։ Նա մաթեմատիկոս է` դասախոսում է Նոթինհեմի համալսարանի Նինգբոյի մասնաճյուղում (Չինաստան): 

Մինչև Նոթինհեմի համալսարանում աշխատելը՝ Հայկը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Լայպցիգի Մաքս Պլանկ ինստիտուտում (Գերմանիա),  անդամակցել է Մաքս Պլանկի Միության գիտխորհրդին կից գործող պաշտպանության և անվտանգության հետազոտությունների հանձնաժողովին: Ավելի ուշ զբաղեցրել է չին-բրիտանական XJTLU համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ծրագրի տնօրենի պաշտոնը։

Հայկ Միքայելյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը և Գերմանիայի Պոտսդամի համալսարանի ասպիրանտուրան: Նա բազմաթիվ գիտական աշխատությունների ու հոդվածների հեղինակ է։ Որպես հրավիրված դասախոս՝ հանդես է գալիս աշխարհի մի շարք հեղինակավոր համալսարաններում։