Էլ․ առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ Էլ․ առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ
+37411-20-20-33
  • Рус
  • Eng
  • Համակարգի մասին
      • Էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում
      • Տեսահոլովակներ
  • Պացիենտի համար
      • Գրանցում և մուտք ԱՐՄԵԴ համակարգ
      • Տվյալների պաշտպանություն
      • Պետպատվերով հատկացումներ
  • Բաժանորդի համար
      • Բաժանորդներին առաջարկվող հնարավորություններ
      • էլեկտրոնային առողջապահության ակադեմիա
      • Բաժանորդային պայմանագիր (PDF)
      • Համակարգի սպասարկման սակագները (PDF)
      • Զեղչեր (PDF)
      • ՀՀ քաղաքացիություն չունեցող բժիշկների գրանցման կարգը
      • Համակարգի օգտագործման անվտանգության ուղեցույց
  • Մեր մասին
      • Խորհրդի կազմ
      • Մեր թիմը
  • Նորություններ
  • Բաժանորդների սպասարկման կենտրոն
  • Հաճախ տրվող հարցեր
  • Ծրագրային թարմացումներ
  • Փաստաթղթեր
  • Հղումներ
  • Հետադարձ կապ
Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին այս փուլում միացած են պետպատվերի և սոցփաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող բոլոր բուժհաստատությունները, ինչպես նաև Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը։


Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներ


Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝
Բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ դեղատնային և ախտորոշիչ հետազոտությունների գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտները
Առողջության ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքից

Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդների կողմից համակարգում գրանցվելու և մուտք գործելու կանոններ



Թե՛ պացիենտների, թե՛ համակարգի բաժանորդների գրանցումը և մուտքը էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգ կատարվում է նույն եղանակով, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։

Համակարգում գրանցվելուց հետո ԱՐՄԵԴ համակարգում հասանելի ձևանմուշները տեսնելու համար հարկավոր է սեղմել կոճակը։ Դրանից հետո էկրանին կտեսնեք Ձեզ հասանելի ծրագրերը՝ գունավոր ուղղանկյունների տեսքով՝ խմբավորված ըստ դերերի (օրինակ՝ բուժաշխատող, գլխավոր բժիշկ, պացիենտ և այլն): Յուրաքանչյուր ձևանմուշի նշանակությանն ու օգտագործման կանոններին ծանոթանալու համար բացեք ծրագիրը՝ սեղմելով համապատասխան ուղղանկյան վրա:

Բաժանորդների կողմից Էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու պայմաններ



Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին միանալու համար բաժանորդները կարող են ծանոթանալ բաժանորդային պայմանագրին և սակագներին։

Սակագները սահմանվում են ՀՀ կառավարության և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ միջև 2017թ սեպտեմբերի 1-ին կնքված՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնելու պայմանագրի հավելված 10-ով։ 
2020թ.-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է առևտրային  զեղչ:
 

Բուժհաստատություններում ներդրված տվյալների կառավարման լոկալ համակարգերի ինտեգրման հնարավորություն


Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդները հնարավորություն ունեն իրենց բուժհաստատություններում արդեն իսկ ներդրված և գործող բժշկական տվյալների կառավարման լոկալ ծրագրային ապահովումը ինտեգրել էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին։ Ինտերգման մանրամասներին հնարավոր է ծանոթանալ տվյալ բուժհաստատության ադմինիստրատորի իրավասություն ունեցող օգտվողին հասանելի էջի համապատասխան բաժնում։ Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել Բաժանորդների սպասարկման կետրոնի հետ կամ գրել նամակ՝ support@armed.am հասցեով:

Էլեկտրոնային առողջապահության համակարգը հնարավորություն է ստեղծում

  • տնտեսել ժամանակը. գրառումները, որոնք կատարվում էին մի քանի տեղում (բժշկական քարտ, դեղատոմս, ուղեգիր, տարբեր էլ. ֆայլեր և այլն) այժմ կլինեն մի համակարգում և տնտեսված ժամանակը կտրամադրվի պացիենտի հետ շփվելուն
  • արագացնել պացիենտի մասին բժշկական տեղեկատվություն ստանալու գործընթացը
  • արագ կառավարել բոլոր պլանավորված միջոցառումները
    Համոզված եմ, որ համակարգը ամբողջ ծավալով օգտագործելուց հետո կբացահայտվեն շատ-շատ նոր առավելություններ:
Լիլիթ Մարության
մանկաբույժ
«Ուիգմոր Քլինիք»
Լիլիթ Մարության


Էլեկտրոնային առողջապահության մասին ստացածս գիտելիքներն ու հմտություններն ինձ ամեն օր օգնում են ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել խորհրդատվություններս, ուղեգրումներս և այլն: Վերջապես կարող ենք չգրել գրչով, մեր «բժշկական ձեռագրերով», և մեր գրած փաստաթղթերը ոչ թե մի օր կկորչեն, այլ ապահով կմնան իրենց տեղում գրեթե հավերժ, ինչը կարևոր է ոչ միայն հիվանդի, այլև մեր՝ բուժաշխատողների ապահովության ու անվտանգության տեսանկյունից:

Դավիթ Աբրահամյան , բ.գ.թ 
ձեռքի և պլաստիկ վիրաբույժ 
«Արաբկիր» բժշկական կենտրոն
Ուիգմոր Քլինիք
Դավիթ Աբրահամյան

Էլեկտրոնային բժշկությունը նոր ու կատարելագործվող հնարավորություն է բացում առողջապահության կազմակերպման, գործնական բժշկության ասպարեզում. այն կարող է հանդիսանալ յուրատեսակ գործիք առողջապահական համակարգում իրավաբանական, գիտական և ֆինանսական հսկողության գործառույթներ իրականացնելիս:

Հայկ Հովհաննեսի Միրզոյան, բ.գ.դ.
նյարդավիրաբույժ
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
Հայկ Միրզոյան

ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս մատուցել հասանելի և բարձրորակ բժշկական ծառայություն: էլեկտրոնային առողջապահության համակարգի կիրառումն անխուսափելի է այսօր: Համակարգի ամենակարևոր առավելությունը յուրաքանչյուր պացիենտի բժշկական պատմությունը դիտելու հնարավորությունն է, ինչն անհրաժեշտ է բուժման ժամանակ: էլեկտրոնային առողջապահության համակարգի շնորհիվ պացիենտների այցերի և դեպքերի գրանցումը շատ հեշտացված է, իսկ բժշկական պատմությունը լրացվում է շատ արագ:

Էլեն Բադեյան, բ.գ.թ., դոցենտ
Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Էլեն Բադեյան
  • Բաժանորդների սպասարկման կենտրոն
  • Հաճախ տրվող հարցեր
  • Փաստաթղթեր
  • Հղումներ
  • Հետադարձ կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
© NEHO CJSC 2017-2023