Այցի գրանցման կարգը

01

Նոր այցի գրանցում և պացիենտի որոնում

Այցի գրանցման համար հարկավոր է սեղմել + կոճակը։

Պացիենտի որոնման դաշտում հարկավոր է լրացնել՝ պացիենտի Հանրային ծառայության համարանիշը (Սոց․քարտ) կամ Անձնագրի սերիան կամ պացիենտի անունը, ազգանունը և ծննդյան օր/ամիս/տարեթիվը։

2014523255
կամ
AB1225874
կամ
Պողոս Պողոսյան 01/01/2000
ՆշումՆշենք, որ պացիենտի որոնումը համակարգում կատարվում է Բնակչության պետական ռեգիստրից(Անձնագրային):
02

Օտարերկրյա քաղաքացիների տվյալների գրանցում

Եթե պացիենտի տվյալները առկա չեն Բնակչության պետական ռեգիստրում, ապա հնարավորություն ունեք պացիենտի որոնման դաշտի մոտ առկա + կոճակի օգնությամբ բացված պատուհանում լրացնել պացիենտի տվյալները:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով

armed.am →
03

Պարտադիր լրացման դաշտեր

Հետևյալ դաշտերը պարտադիր են լրացման համար՝

1. Բջջային
լրացվում է պացիենտի բջջային հեռախոսահամարը
2. Դիմելու նպատակը
տվյալը ընտրվում է թափվող ցանկից
3. Քարտի N/Դեպքի համար
ազատ լրացման դաշտ է
ՆշումԸստ ընտրված տվյալի ախտորոշում բաժնում արտացոլվում են համապատասխան ախտորոշումները, (ընդունարանի աշխատակիցը իրավասու չէ լրացնել հիմնական ախտորոշում, այդ իսկ պատճառով ցանկում արտացոլվելու են միայն Z-ով ախտորոշումները, ախտորոշում կարող է լրացնել միայն բժիշկը)
Այցի գրանցման դաշտեր
04

Տեղեկատվություն

i

Տվյալ կոճակի միջոցով կարող եք տեսնել դիմելու նպատակ դաշտում ընտրված տվյալին համապատասխան փաստաթղթերը՝ ըստ բաժինների։ Թափվող ցանկում նշված կլինի, թե որ փաստաթուղթը պետք է մուտքագրվի «Ախտորոշում», իսկ որը՝ «Ծառայություն» բաժնում։

Տեղեկատվություն կոճակ և փաստաթղթերի ցանկ
05

Փաստաթղթեր

Միայն բժիշկ

Փաստաթղթերի լրացում և կցում կարող է կատարել միայն բժիշկը։ Բժշկի դերով բժշկական փաստաթղթերի մուտքագրումը այսուհետ կատարվելու է առաջին էջից (Փաստաթղթերը ֆիլտրվում են ըստ դիմման նպատակի և արտացոլվում են համապատասխանաբար Ծառայության կամ Ախտորոշման ներքո)

Բժշկական փաստաթղթեր առաջին էջում

Լրացուցիչ կոճակների միջոցով կարող եք մուտքագրել «Հաղորդում ոստիկանություն», «Հրաժարում բժշկական միջամտությունից», «Անձի ֆունկցիոնալության գնահատում» փաստաթղթերը։

Լրացուցիչ կոճակներ
06

Ֆինանսավորում

Եթե հարկավոր է լրացնել ծառայություն, ապա Բուժաշխատողներ/բաժանմունքներ դաշտի թափվող ցանկից հարկավոր է ընտրել բուժող բժշկի տվյալը, իսկ Ծառայություն բաժնում հարկավոր է լրացնել մատուցված ծառայությունը։

Բուժաշխատողներ/բաժանմունքներ և ծառայություն
07

Վճարում

Պացիենտի կողմից վճարումը իրականացնելու համար հարկավոր է սեղմել ՏՊԵԼ ՀԴՄ կոճակը, ապա վճարման քարտը մոտեցնել ՀԴՄ֊սարքին։

ՏՊԵԼ ՀԴՄ կոճակ
1 / 7