Գրանցում և մուտք էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ
Թե՛ պացիենտների, թե՛ համակարգի բաժանորդների գրանցումը և մուտքը էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգ կատարվում է նույն եղանակով։ Էլեկտրոնային առողջապահության միասնական ԱՐՄԵԴ համակարգը թողարկվում է ինտերնետ դիտարկիչի միջոցով՝ armed.am դոմենային անվան տակ:
Կիբերանվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՐՄԵԴ համակարգում կարելի է գրանցվել միայն նույնականացման քարտի (ID քարտ) միջոցով։ Գրանցումից հետո հնարավոր է մուտք գործել համակարգ երկու տարբերակով՝ մուտքային անուն/գաղտնաբառով կամ նույնականացման քարտի միջոցով:
Եթե դուք օգտագործելու եք Mozilla Firefox դիտարկիչ, ապա պետք է կատարեք լրացուցիչ կարգաբերումներ՝ էլեկտրոնային քարտից օգտվելու համար: Մնացած դիտարկիչներում դրա անհրաժեշտությունը չկա:
Ստորև ներկայացված է, թե ինչպես պետք է Mozilla Firefox դիտարկիչում ավելացնել էլեկտրոնային քարտից օգտվելու հնարավորություն:
Բացեք Options պատուհանը, ընտրեք "Advanced" > "Certificates" > "Security Devices", որպեսզի բացվի "Device Manager" պատուհանը:
Ընտրեք "Load":
Բացված պատուհանում նշեք մոդուլի անունը. օրինակ՝ «My PKCS#11 Module»: Սեղմեք "Browse..." և նույնականացման քարտը կարդացող սարքի ծրագրի համապատասխան բաժնում ընտրեք համապատասխան ֆայլը: Օրինակ՝ "CryptoCard" ծրագրի համար պետք է ընտրել PKCS11 մոդուլում՝ «CCPkiP11.dll»-ը: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը 64 բիթ է, ապա «CryptoCard» ծրագիրը փնտրեք ProgramFilesX86 թղթապանակում, հակառակ դեպքում՝ «Program Files» թղթապանակում: "CCPkiP11.dll" ֆայլը նշելուց հետո սեղմեք "OK":
Մուտքը ԱՐՄԵԴ համակարգ
ԱՐՄԵԴ համակարգ մուտք գործելու համար բացեք armed.am էջը: կոճակի միջոցով կարելի է փոխել ծրագրի լեզուն:
Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ: Այն հարկավոր է տեղադրել նույնականացման քարտը կարդացող սարքի մեջ և սեղմել էլեկտրոնային քարտի գրության վրա:
Բացված դաշտում հարկավոր է սեղմել «գրանցվող անձի անձնական տվյալներ» տողի վրա և սեղմել ok: Կբացվի էլեկտրոնային քարտից ծածկագրի մուտքագրման պատուհանը.
մուտքագրելով էլեկտրոնային քարտի ծածկագիրը՝ կտեսնեք հետևյալ էջը.
Նոր բացված էջում անհրաժեշտ է գրանցել էլեկտրոնային փոստը, գաղտնաբառը, հաստատել գաղտնաբառը, ապա լրացնել բջջային հեռախոսահամարը, որից հետո սեղմել «Հիշել» կոճակը: Գործողությունները կատարելուց հետո Ձեր կողմից լրացրած էլեկտրոնային փոստին և հեռախոսահամարին կուղարկվի հղում, որում առկա հղման կոդերը հարկավոր է մուտքագրել համապատասխան դաշտերում,
ապա սեղմել «հաստատել» կոճակները՝ յուրաքանչյուր դաշտի համար: Գործողությունները կատարելուց հետո հարկավոր է սեղմել «շարունակել» կոճակը, որից հետո կբացվի Ձեր անձնական էջը (patient portal):
Ծրագրի այս էջում գրանցման ժամանակ էլեկտրոնային քարտից ավտոմատ լրացվում են Ձեր անունը, ազգանունը և նույնականացման քարտի համարը: Անձնական էջում կարելի է փոփոխել միայն այն տվյալները, որոնք առկա չեն Բնակչության պետական ռեգիստրում (ԲՊՌ):
Եթե «Ձեր կողմից ստորագրված թղթային համաձայնության դեպքում» առկա տարբերակներից ընտրեք «Այո»-ը, ապա Ձեր բժշկական պատմությունը հասանելի կլինի համակարգում գրանցված այն բժիշկներին, որոնց թղթային համաձայնության ձևով թույլատվություն եք տրամադրել: «Այո» տարբերակն ընտրելու դեպքում ձեր բժշկական պատմությունը հասանելի չի լինի համակարգում գրանցված բժիշկներին: «Անհետաձգելի բուժօգնության նպատակ»-ի «Ոչ» տարբերակն ընտրելու դեպքում բուժաշխատողը հնարավորություն կունենա անհետաձգելի դեպքերում դիտել Ձեր բժշկական պատմությունը: «Ոչ» տարբերակն ընտրելու դեպքում բուժաշխատողը բժշկական պատմությունը դիտելու հնարավորություն չի ունենա:
Գաղտնաբառը մոռանալու դեպքում հարկավոր է կրկին մուտք գործել նույնականացման քարտով, ապա անձնական էջի «նոր գաղտնաբառ» դաշտում լրացնել գաղտնաբառը, որից հետո «հաստատել» դաշտում կրկնել այն:
Եթե ցանկանում եք փոխել գաղտնաբառը, կարող եք մուտքային անունով և գաղտնաբառով մուտք գործել համակարգ, անձնական էջում լրացնել հին գաղտնաբառը, ապա՝ նոր գաղտնաբառը, ու հաստատել այն:
Հիշեցնենք, որ գաղտնաբառը պետք է կազմված լինի առնվազն 6 նիշից, որում պետք է առկա լինեն և՛ տառեր, և՛ թվեր: