էլեկտրոնային առողջապահության  ԱՐՄԵԴ համակարգի բաժանորդներին առաջարկվող հնարավորություններ



Համակարգի ներդրման այս փուլում Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներին առաջարկվող հնարավորությունները հետևյալ են․

Բաժանորդ հանդիսացող բուժհաստատությունների համար

  • Պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակում սպասարկվող այցերի գրանցում՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից

  • Բուժհաստատությունների ստորաբաժանումների, մարդկային և նյութական ռեսուրսների նկարագրություն, մասնագիտացումների ցանկի, բժիշկների աշխատանքային ժամանակացույցի մուտքագրում

  • Այցերի և մատուցված ծառայությունների հիման վրա ֆինանսական հաշվետվությունների կազմում։ Վճարովի ծառայությունների գնացուցակի մուտքագրում

  • Բժշկական միջամտությունների, ինչպես նաև կատարված լաբորատոր -գործիքային հետազոտությունների, չափումների, գործողությունների գրանցում, դեղորայքի տրամադրման տեղեկությունների, ախտորոշումների մուտքագրում

  • Աապահովագրական ընկերություններին և ԱՆ պետական առողջապահական գործակալությանը բուժհաստատության կողմից  ծառայության մատուցման հայցի ուղարկման հնարավորություն՝ այն հաստատելու համար։

Բաժանորդ հանդիսացող ապահովագրական ընկերությունների համար

  • Ապահովագրական հայցերի և նախնական հարցումների հաստատման և մերժման հնարավորություն

    Ընկերության շահառուների կողմից բուժհաստատություն դիմելու դեպքում նրանց առողջական խնդիրներին առցանց ծանոթանալու, վերլուծելու, ծառայություններ մատուցելու նախնական համաձայնություն տալու կամ համապատասխան պատճառաբանությամբ մերժելու հնարավորություն։
  • Մերժված, հաստատված, չեղարկված և ավտոմատ կերպով հաստատված հայցերի ֆիլտրման և արտահանման հնարավորություն։




Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներին առաջիկայում առաջարկվող հնարավորություններ

Բաժանորդ հանդիսացող բուժհաստատությունների համար

  • Բուժհաստատության մարդկային ու նյութական ռեսուրսների կառավարման համակարգի ներդրում

    Նման համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բուժհաստատությունում մարդկային ու նյութական ռեսուրսների կառավարման միջոցով խուսափել հերթերի գոյացումից, սարքերի ու սենյակների գերբեռնվածությունից կամ թերբեռնվածությունից։
  • Պացիենտների այցերի գրանցման էլեկտրոնային համակարգ (e-Booking)

    Բուժհաստատությունների ընդունարանները հնարավորություն են ունենում տեսնելու պացիենտների կողմից այցի գրանցման հայտը, այն ընդունել կամ առաջարկել այլ տարբերակ։
  • Միասնական էլեկտրոնային բժշկական քարտի  (Electronic health records) ներդրում

    Միասնական էլեկտրոնային բժշկական քարտի ներդրումը և կլինիկական տվյալների մուտքագրումը հնարավորություն են տալիս բժշկին տեսնել պացիենտի պատմությունը, ժամանակ չկորցնել պացինետի նախկին բժշկական խնդիրների ու միջամտությունների վերաբերյալ տեղեկությունների ու փաստաթղթերի ստացման և ուսումնասիրության վրա։ Այս ամենն օգնում է բժշկին ախտորոշման և բուժման հարցում։ Բացի այդ, դիագնոստիկ համակարգերը հնարավորություն են տալիս  քարտի տվյալների հիման վրա, կանխատեսողական մոդելների կիրառմամբ, գնահատել առողջական ռիսկերը և կանխել հիվանդությունների առաջացումը կամ սրացումը։
  • Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրում

    Սա ենթադրում  է թղթային դեղատոմսերի` էլեկտրոնային դեղատոմսերով փոխարինում, ինչը թույլ կտա վերահսկել նշանակումների ճշգրտությունը, նպատակահարմարությունը, նվազեցնել սխալ դեղատոմսերի նշանակման հետ կապված ռիսկերը, խնայել պացիենտի ժամանակը։
  • Բժշկական բոլոր փաստաթղթերի պահպանում էլեկտրոնային ֆորմատով

    Բազմաբնույթ բժշկական փաստաթղթերի, այդ թվում՝ լաբորատոր թեստերի ու ճառագայթային դիագնոստիկայի պատկերների պահպանումը կիրականցվի էլեկտրոնային ֆորմատով և մշտապես հասանելի կլինի համակարգում։
  • Կլինիկական ամբողջական վիճակագրության ստեղծում

    Էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական ներդրումը հնարավորություն է ընձեռում լիազորված անձանց ցանկացած պահի ներբեռնել թարմացվող վիճակագրական հաշվետվություններ։ Այդպիսով ձևավորվում է իրական վիճակագրական պատկեր՝ հանրապետությունում առկա հիվանդությունների, դրանց միտումների, համաճարակների, բուժումների ժամանակ առաջացող խնդիրների վերաբերյալ։ Այս ամենը հեշտացնում է ոլորտի արդյունավետ կառավարումը, պետական միջոցների բաշխման վերաբերյալ որոշումների կայացումը։
  • Հեռաբժշկության ծառայություն

    Այս ծառայության միջոցով պացիենտը հնարավորություն կունենա կապ հաստատել բժշկի հետ, և վերջինս տեսազանգի և առցանց հաղորդագրությունների միջոցով կկարողանա հեռահար բժշկական խորհրդատվություն մատուցել պացիենտին։
  • Բաժանորդ հանդիսացող ապահովագրական ընկերությունների համար

    Էլեկտրոնային առողջապահության համակարգի օգտագործում՝ կամավոր բժշկական ապահովագրության իրականացման գործընթացում։