EU4Digital ծրագրի շրջանակում Ավետ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել է eHealth-ի ներդրմանը նվիրված քննարկումներին

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել է Էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգի ներդրմանը նվիրված սեմինար-քննարկումներին, որն անցկացվում էր Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության՝ EU4Digital ծրագրի շրջանակում:

Սեմինարի նպատակը EU4Digital ծրագրի շրջանակում անդամ-երկրների կողմից էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքների քննարկումն ու գործողությունների համաձայնեցումն է՝ 2020թվականին 20 թիրախային արդյունքներին հասնելու համար:

Ավետ Մանուկյանը ներկայացրել է  Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացքը՝ նշելով, որ ներկայումս էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով իրականացվում է պետական պատվերի և սոցիալական փաթեթի շրջանակում սպասարկվող այցերին վերաբերող վարչական, ֆինանսական և որոշ կլինիկական տվյալների գրանցումն ու փոխանցումը, պետության և ապահովագրական կազմակերպությունների կողմից փոխհատուցումները: Նա նշել է, որ համակարգը տեխնիկապես պատրաստ է լիարժեք գործարկման, որը նախատեսվում է օրենսդրական համապատասխան կարգավորումներից հետո:

Արևելյան գործընկերության  անդամ մյուս երկրների ներկայացուցիչները  պատմել են  Էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգի ներդրման իրենց փորձի մասին:

powered by social2s