Հանրապետություն դպրոցների բուժքույրերի համար անցկացվել են դասընթացներ
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունն ավարտել է հանրապետություն դպրոցների բուժքույրերի համար նախատեսված ուսուցումների շարքը:
Ընկերության մասնագետները դասընթացի մասնակիցներին ծանոթացրել են էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում գործող՝ դպրոցական բուժքույրերի մոդուլից օգտվելու կաննոներին: Մոդուլը հնարավորություն է տալիս ինչպես երեխաների անհատական առողջապահության, այնպես էլ հանրային առողջության հետ կապված թղթային գործողություններն իրականացնել էլեկտրոնային եղանակով:
Դասընթացները կրեդիտավորված են, և մասնակիցները կստանան Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
Օնլայն դասընթացներն իրականացրել է «Էլեկտորնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության Բժշկական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Աննա Արծրունին: