ArMed հավելվածի միջոցով հնարավոր է ռադիոլոգիական հետազոտության վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալ արտերկրի լավագույն բժիշկներից
Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի փորձառու մասնագետներն ու ԱՐՄԵԴ համակարգը շահագործող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը համագործակցելու են էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարար լուծումների նեդրման ոլորտում:
Այդպիսով, Հայաստանի բնակիչները բացառիկ հնարավորություն կունենան ArMed eHealth հավելվածի միջոցով օնլայն, ռադիոլոգիական հետազոտության վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալ գերմանացի անվանի պրոֆեսոր Լորենց Յեգերի կողմից։
«Բժշկական ծառայությունների պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը հնարավոր է բավարարել միայն բժշկական գիտելիքները աշխարհով մեկ տարածելու միջոցով։ Ես անձամբ միշտ բաց եմ նոր գաղափարների համար եւ ընտրել եմ ԱՐՄԵԴ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն մշակել է հիանալի, նորարարական պորտալ։ Այն հրաշալի հարթակ է այն բժիշկների համար, ովքեր ցանկանում են առաջարկել երկրորդ կարծիք, կապ հաստատել հիվանդների հետ և մատուցել այդ ծառայությունները»,- NEWS.am Medicine-ին ասաց Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի ռադիոլոգ Լորենց Յեգերը:
Մանրամասները՝ NEWS.am Medicine-ում: