Բոստոնահայ բժիշկներին, գործարարներին, բիոտեխնոլոգիաների մասնագետներին ներկայացվել են Հայաստանում Էլ․ առողջապահության համակարգի ներդրման ընթացքն ու նպատակները

Հայաստանում Էլեկտրոնային առողջապահության զարգացման հարցերն են քննարկվել ԱՄՆ  Բոստոն քաղաքում գործող Armenian Biotech Group-ի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում, որին ներկա էին  բոստոնահայ բժիշկներ, գործարարներ, բիոտեխնոլոգիաների մասնագետներ։

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության խորհրդի անդամ Կարեն Բադալյանը ներկայացրել է Հայաստանում էլեկտրոնային առողողջապահության համակարգի ներդրման ընթացքը, կարևորությունն ու նպատակները։ Մասնակիցները համակարծիք են եղել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը ժամանակի պահանջ է և նպաստելու է ընդհանուր առողջապահության ոլորտի զարգացմանն ու թափանցիկությանը,   մատուցվող ծառայութունների առավել հասանելիությանն ու որակի բարձրացմանը։     

Կարեն Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ներդրված համակարգը մշակված է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Էրիքսոն» ընկերության կողմից՝ «Մեյսիս Ապահով» ընկերության մասնակցությամբ և հաշվի է  առնում տեխնոլոգիական վերջին  զարգացումները։  

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են  հայտնել իրենց փորձով և կարողություններով աջակցելու համակարգի  ներդրման ծրագրին։
powered by social2s