#Ինչու Էլեկտրոնային Առողջապահություն հեշթեգով կներկայացվեն էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության ֆեյսբուքային էջում  #ԻնչուԷլեկտրոնայինԱռողջապահություն հեշթեգով   հրապարակվող անիմացիաների ու գրառումների միջոցով ներկայացվում  են էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները։


Մատչելի անիմացիաների միջոցով փորձ է արվում քաղաքացուն  բացատել, թե ինչպես է էլեկտրոնային առողջապահության համակարգը, ամբողջական ներդրման պարագայում, փոխելու իր կյանքի որակը, ինչպես է նպաստելու բուժծառայություններն ավելի  հասանելի ու մատչելի դարձնելուն։

«Բնակչությունն օբյեկտիվորեն  տեղեկացված չէ համակարգի հնարավորություններին, մինչդեռ համակարգը կոչված է ծառայելու հենց քաղաքացուն։ Պատահական չէ, որ աշխարհում  կյանքի որակի գնահատման  վարկանիշային աղյուսակում առաջատար դիրքեր են զբաղեցնում հենց այն երկրները, որոնցում ներդրված է էլեկտրոնային առողջապահության համակարգը»,-ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։

 «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը կառավարող օպերատորն է։ Համաձայն  ՀՀ կառավարության հետ 2017թ․կնքված կոնցեսիոն պայմանագրի՝ ընկերությունն ապահովում է համակարգի տեխնիկական կառավարումը,  բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը։
powered by social2s