ԱՐՄԵԴ համակարգում մուտքագրվող՝ պետպատվերով ու սոցիալական փաթեթով չսպասարկվող այցերի համար առևտրային զեղչ է կիրառվելու
էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից մուտքագրվող այն այցերի համար, որոնք չեն սպասարկվում պետպատվերով ու սոցիալական փաթեթով, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը առևտրային զեղչեր է կիրառելու։
Հաշվի առնելով, որ էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս պարտադիր մուտքագրվում են պետպատվերի ու սոցիալական փաթեթի շրջանակներում սպասարկվող այցերը, պետպատվերով և սոցիալական փաթեթով չսպասարկվող այցերի մուտքագրման համար 2019 թ․ հունիսի1-ից մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը հայտարարվում է առևտրային զեղչ։ Գնացուցակին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։
«Այս նախաձեռնության նպատակը Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը խթանելն է։ Ներկայումս բուժհաստատությունների կողմից էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴհամակարգ պարտադիր կերպով մուտքագրվում են միայն պետպատվերով և սոցփաթեթով սպասարկվող այցերը, մինչդեռ բոլոր այցերի մուտքագրումը կարևոր է համակարգի լիարժեք գործունեության և իր նպատակին ծառայելու տեսանկյունից։ Հուսով ենք, ժամկետի ավարտին շոշափելի արդյունքներ կունենանք, և շատ բուժհաստատություններ կնախընտրեն իրենց կողմից սպասարկվող բոլոր այցերը մուտքագրել ԱՐՄԵԴ համակարգում»,-ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
+37411-20-20-33

