ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից մուտքագրվող՝ պետպատվերով ու սոցիալական փաթեթով չսպասարկվող այցերի համար կշարունակվեն զեղչեր կիրառվել

էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից մուտքագրվող այն այցերի համար, որոնք չեն սպասարկվում  պետպատվերով ու սոցիալական փաթեթով, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը շարունակելու է կիրառել առևտրային զեղչեր։

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս պարտադիր մուտքագրվում են պետպատվերի ու սոցիալական փաթեթի շրջանակներում սպասարկվող այցերը, պետպատվերով և սոցիալական փաթեթով չսպասարկվող այցերի մուտքագրման համար 2020 թ․ հունվարի 1-ից մինչև 2020թ․ հունիսի 30-ը կկիրառվեն առևտրային զեղչեր։

«Այս նախաձեռնության նպատակը Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը խթանելն է։ Ներկայումս բուժհաստատությունների կողմից էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ պարտադիր  կերպով  մուտքագրվում են միայն պետպատվերով և սոցփաթեթով սպասարկվող այցերը, մինչդեռ  բոլոր այցերի մուտքագրումը կարևոր է համակարգի լիարժեք գործունեության և իր նպատակին ծառայելու տեսանկյունից։ Հուսով ենք, ժամկետի ավարտին շոշափելի արդյունքներ կունենանք, և շատ բուժհաստատություններ  կնախընտրեն  իրենց կողմից սպասարկվող բոլոր այցերը մուտքագրել ԱՐՄԵԴ համակարգում»,-ասում է  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

powered by social2s