Armed eHealth բջջային հավելված մուտք գործելու ուղեցույց

Ներկայացնում  ենք Armed eHealth բջջային հավելված մուտք գործելու և հավելվածից օգտվելու քայլերի հերթականությունը.

Ներբեռնեք Armed eHealth բջջային հավելվածը: 

Գրանցվեք համակարգում՝ լրացնելով Ձեր անուն, ազգանուն, հայրանունը (հայատառ, և-ը՝ երկու տառով՝ եվ), ծննդյան ամսաթիվը, սեղմեք «Շարունակել» կոճակը և լրացրեք բջջային հեռախոսահամարը:

Ուշադրություն. պետք է լրացնել այն նույն հեռախոսահամարը, որը պատվաստվելու ժամանակ գրանցել եք պոլիկլինիկայում կամ բուժհաստատությունում:

«Ուղարկել կոդ» կոճակը սեղմելիս Ձեր հեռախոսահամարին կստանանք հաստատման կոդ, որն անհրաժեշտ է լրացնել և սեղմել OK կոճակը:  
Լրացրեք գաղտնաբառը: Այն պետք է պարունակի թվեր և լատինատառ տառեր և բաղկացած լինի առնվազն 6 նիշից, որից հետո «Հաստատել գաղտնաբառը» դաշտում կրկնել այն:

Ուշադրություն. Եթե Դուք ցանկանում եք Armed eHealth հավելվածով գրանցվել նախապես՝ մինչև պատվաստվելը (կամ թեստ հանձելը), կարող եք մուտք գործել միայն այն դեպքում, եթե նախկինում արդեն իսկ գրանցված եք եղել Armed համակարգում կամ բուժհաստատության կողմից Armed համակարգում Ձեր անունով այց է գրանցված եղել։ Դուք պետք է լրացնեք նույն հեռախոսահամարն ու գաղտնաբառը, ինչ գրանցման /այցի ժամանակ մուտքագրված է եղել: Եթե Armed համակարգում նախկինում Ձեր տվյալներով գրանցում/ այց չի եղել, ապա կարող եք գրանցվել՝ կատարված պատվաստման մասին տեղեկությունը բուժհաստատության կողմից համակարգ մուտքագրելուց հետո (սովորաբար պատվաստումից մեկ օր հետո):

Մուտք գործելուց հետո ընտրում եք COVID -19 բաժինը: 

COVID-19 բաժին մուտք գործելուց հետո արտացոլվում է տվյալ անձի անձնագրի լուսանկարը, անուն, ազգանունը՝ հայերեն և անգլերեն: Պատվաստված լինելու դեպքում՝ հայտնվում է տեղեկություն՝ պատվաստանյութի տեսակի ու պատվաստման ամսաթվի մասին, ինչպես նաև արտացոլվում է կանաչ գույնի QR կոդ: Սքանավորելու դեպքում այն Ձեզ ավտոմատ տեղեափոխում է armed.am կայք:

Օտարերկրյա քաղաքացիները նույնպես կարող են գրանցվել հավելվածում, եթե ունեն կացության քարտ (այսինքն, տվյալներն առկա են Բնակչության պետական ռեգիստրում)

Բնակչության պետական ռեգիստրում տվյալների բացակայության դեպքում՝ պատվաստման թղթային հավաստագիրը, որը QR կոդ կպարունակի, հնարավոր է ստանալ այն բուժհաստատությունից, որտեղ պատվաստվել եք

Եթե անձը դեռևս պատվաստված չէ, ապա COVID-19 բաժնում կարտացոլվի հաղորդագրություն, որ պատվաստումների վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Եթե գրանցվելու հետ կապված դժվարություն եք ունենում, կարող եք զանգահարել +374 11-20-20-33 հառախոսահամարով կամ https://www.facebook.com/ehealth.armenia ֆեյսբուքյան էջին նամակ ուղարկել:

 

powered by social2s