Ճշգրիտ տեղեկատվական բազայի առկայությունը կարևոր է առողջապահության ապահովագրության արդյունավետ համակարգի համար

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը «Արմենպրես»-ի թեմատիկ  Podcast-ի ընթացքում խոսել է  էլեկտրոնային առողջապահության ներդրման կարևորության, առողջապահության ապահովագրության արդյունավետ համակարգի ներդրման գործում էլեկտրոնային առողջապահության դերի, առոջապահության ոլորտում արհեստական բանականության լուծումների նշանակության մասին:

«Առողջապահության ապահովագրությունը ռիսկերի հաշվարկ է, որը կատարում են մասնագետները, մաթեմատիկները՝ տեղեկատվության հիման վրա։ Եթե չունենք հավաքագրված տեղեկատվություն, ապա արդյունավետ հաշվարկ չենք կարող իրականացնել։ Մեր դեպքում՝ էլեկտրոնային առողջապահական համակարգն է պարունակում ամբողջ տեղեկությունների բազան։ Ռիսկերի ճիշտ հաշվարկների դեպքում ֆոնդերը կտրամադրեն անհրաժեշտ գումարը, և  հանգիստ կարող ենք լինել, որ ցանկացած դեպքում և անհրաժեշտ պահի այդ գումարն ամբողջությամբ կտրամադրվի, և մենք կունենանք արդար ապահովագրական համակարգ»,-ասել է Ավետ Մանուկյանը։

Podcast-ը հնարավոր է լսել հետևյալ հղումով՝ https://armenpress.am/hy/article/1120414

powered by social2s