Armed eHealth բջջային հավելվածը՝ «Տարվա նորարարական PR» անվանակարգի հաղթող

Armed eHealth բջջային հավելվածը դարձել է Հայկական PR մրցանակաբաշխության` «Տարվա նորարարական PR» անվանակարգի այս տարվա հաղթողը:

Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում են հանրային կապերի և հաղորդակցության մասնագետները, ինչպես նաև լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակները:

Լավագույններն ընտրվում են ֆոկուս խմբերի հետ անցկացվող հետազոտությունների  և փորձագիտական հարցումների միջոցով:  Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից ընտրվում է լավագույն եռյակը, որոնցից էլ՝  անվանակարգի հաղթողը:

«Հաճելի էր լինել այս մրցանակաբաշխության հաղթողներից մեկը: Ուրախ ենք, որ մեր աշխատանքը նկատվել ու գնահատվել է: Սա մեզ պարտավորեցնում է ավելին անել»,-մրցանակն ստանալիս նշել  է Armed eHealth հավելվածն սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

 

 

 

powered by social2s