ArMed eHealth հավելվածի միջոցով արդեն հնարավոր է առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ
ArMed eHealth հավելվածը գործարկել է նոր գործիք, որի միջոցով արդեն հնարավոր է առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ: Բուժառուն առանց բժշկի մոտ այց գրանցելու, առանց բուժհաստատություն այցելելու, օրվա ցանկացած ժամի հավելվածի միջոցով կարող է կապ հաստատել բժշկի հետ և ստանալ որակյալ բժշկական խորհրդատվություն:Հավելվածի՝ հատուկ բժշկական ուղղվածության արհեստական բանականության գործիքների շնորհիվ խորհրդատվությունը մատուցվում է արագ և օպտիմալ եղանակով՝ խնայելով թե՛ բժշկի, թե՛ բուժառուի ժամանակը:
Առցանց բժշկական խորհրդատվությունը հարմար է հատկապես հետևյալ դեպքերի համար՝
- Երբ ունեք խիտ աշխատանքային գրաֆիկ,
- Երբ կան անհանգստացնող ախտանշաններ, սակայն չգիտեք՝ որ նեղ մասնագետին դիմել,
- Հնարավորություն չունեք հասնել բուժհաստատություն կամ գտնվում եք արտերկրում,
- Հարմար է մանկահասակ երեխաների մայրերի համար, ովքեր կարող են առանց տնից դուրս գալու մուտքագրել երեխայի գանգատները և ստանալ մանկաբույժի խորհրդատվությունը:
- Համակարգին միացած են իրենց ոլորտի առաջատար բժիշկ-մասնագետները։
Բժիշկը կարող է նշանակել բուժում, անհրաժեշտության դեպքում՝ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, իսկ եթե տվյալ գանգատներով հեռահար ախտորոշումը հնարավոր չէ, բուժառուին կանչել բուժհաստատություն՝ ֆիզիկական զննության:
Առցանց խորհրդատվությունը նախատեսված չէ շտապ դեպքերի համար: Մանրամասների համար այցելել` https://www.facebook.com/ehealth.armenia/videos/655236226939811