Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներ
Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝
կոճակը։ Դրանից հետո էկրանին կտեսնեք Ձեզ հասանելի ծրագրերը՝ գունավոր ուղղանկյունների տեսքով՝ խմբավորված ըստ դերերի (օրինակ՝ բուժաշխատող, գլխավոր բժիշկ, պացիենտ և այլն): Յուրաքանչյուր ձևանմուշի նշանակությանն ու օգտագործման կանոններին ծանոթանալու համար բացեք ծրագիրը՝ սեղմելով համապատասխան ուղղանկյան վրա:
Էլեկտրոնային առողջապահության համակարգը հնարավորություն է ստեղծում
Էլեկտրոնային առողջապահության մասին ստացածս գիտելիքներն ու հմտություններն ինձ ամեն օր օգնում են ավելի արագ ու արդյունավետ կազմակերպել խորհրդատվություններս, ուղեգրումներս և այլն: Վերջապես կարող ենք չգրել գրչով, մեր «բժշկական ձեռագրերով», և մեր գրած փաստաթղթերը ոչ թե մի օր կկորչեն, այլ ապահով կմնան իրենց տեղում գրեթե հավերժ, ինչը կարևոր է ոչ միայն հիվանդի, այլև մեր՝ բուժաշխատողների ապահովության ու անվտանգության տեսանկյունից:
Էլեկտրոնային բժշկությունը նոր ու կատարելագործվող հնարավորություն է բացում առողջապահության կազմակերպման, գործնական բժշկության ասպարեզում. այն կարող է հանդիսանալ յուրատեսակ գործիք առողջապահական համակարգում իրավաբանական, գիտական և ֆինանսական հսկողության գործառույթներ իրականացնելիս:
ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս մատուցել հասանելի և բարձրորակ բժշկական ծառայություն: էլեկտրոնային առողջապահության համակարգի կիրառումն անխուսափելի է այսօր: Համակարգի ամենակարևոր առավելությունը յուրաքանչյուր պացիենտի բժշկական պատմությունը դիտելու հնարավորությունն է, ինչն անհրաժեշտ է բուժման ժամանակ: էլեկտրոնային առողջապահության համակարգի շնորհիվ պացիենտների այցերի և դեպքերի գրանցումը շատ հեշտացված է, իսկ բժշկական պատմությունը լրացվում է շատ արագ: