Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի ռադիոլոգ, պրոֆեսոր Լորենց Յեգերը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե որ դեպքերում է անհրաժեշտ բժշկի երկրորդ կարծիք։
Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի փորձառու մասնագետներն ու ԱՐՄԵԴ համակարգը շահագործող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը համագործակցելու են էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարար լուծումների նեդրման ոլորտում:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունն ու Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի փորձառու մասնագետները կհամագործակցեն էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարար լուծումների նեդրման ոլորտում: Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի թիմի՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունում կայացած հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեցին նաև ArMed eHealth հավելվածի նոր լուծումները:
ArMed eHealth հավելվածը գործարկել է նոր գործիք, որի միջոցով արդեն հնարավոր է առցանց բժշկական խորհրդատվություն ստանալ: Բուժառուն առանց բժշկի մոտ այց գրանցելու, առանց բուժհաստատություն այցելելու, օրվա ցանկացած ժամի հավելվածի միջոցով կարող է կապ հաստատել բժշկի հետ և ստանալ որակյալ բժշկական խորհրդատվություն:
ԱՐՄԵԴ-ը միանգամայն պատրաստ է ծանրաբեռնվածությանը: Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը ԱՐՄԵԴ-ում իրականացվել են օպտիմալացումներ, և համակարգը ներկայումս ավելի արագ է աշխատում: Համակարգի դանդաղության խնդիր չկա: Դեղատոմսերի լրացումը, նորմալ համակարգչի և ինտենետի առկայության պարագայում, տևում է 1-3 րոպե: Բայց, եթե ինտերնետի արագությունը թույլ է, կամ համակարգիչն է շատ հին, ապա, որոշակի դանդաղություն (բայց ոչ խափանում), ընդ որում, ցանկացած ծրագրով աշխատելու պարագայում, կարող է լինել: ԱՐՄԵԴ-ի «Զանգերի կենտրոնի» աշխատանքից հնարավոր է հասկանալ՝ իրականում համակարգն ինքնին խնդիր ունի, թե` ոչ: Նման խնդիր չի արձանագրվել:
Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Իրականությանը չեն համապատասխանում անանուն աղբյուրներին հղումներով այն հրապարակումները, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալու համար լրացուցիչ գումար է վճարվում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածութուն ևս չի առաջանում: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար: