Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում ստեղծվել է նոր հնարավորություն՝ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության իրականացման պրոցեսների կառավարման և հետազոտության արդյունքները համակարգում պահպանելու համար։
Քչերը, թերևս, գիտեն, որ COVID-ի ընթացքում Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում ստեղծվել է ԱՐՄԵԴ- COVID ենթահամակարգը, որի միջոցով սկսվել է իրական ժամանակի ռեժիմում տվյալների ներմուծումն ու վարակված անձանց հետ կապված բոլոր գործընթացների կազմակերպումը: Մեդիամաքսը համակարգի ֆունկցիոնալ եւ ծրագրային հնարավորությունների, հետագա զարգացման մոտեցումների մասին զրուցել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով, մշակել է «COVID-19. Ինքնամեկուսացվածների քարտեզ»-ը, որի նպատակն է ցույց տալ, թե արդյոք հանրապետության կոնկերտ տարածքում կան կորոնովիրուսի դրական թեստ ունեցող և չհոսպիտալացված քաղաքացիներ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով։
Մայրաքաղաքի մի շարք ամբուլատոր-պոլիկլինիկական hաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով՝ armed.am կայքի միջոցով։
էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից մուտքագրվող այն այցերի համար, որոնք չեն սպասարկվում պետպատվերով ու սոցիալական փաթեթով, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը շարունակելու է կիրառել առևտրային զեղչեր։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կայքում՝ armed.am-ում ավելացվել է նոր գործիք՝ «Այցի հերթագրման առցանց հարցում», որի միջոցով պետպատվերի շրջանակում սպասարկվող բնակիչները, առաջնային օղակի բուժհաստատություններում ուղեգրվելուց հետո, հեշտությամբ կարող են հերթագրվել ուղեգրում նշված ծառայությունը մատուցող բուժհաստատությունում: