Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի նոր գործիքի միջոցով հղիության նախածննդյան հսկողության նպատակով իրականացվող հաշվառման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա։
Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության կայքում առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր) իրականացնող բժշկական կազմակերպությունների 2019 թ հատկացումների մասին տեղեկությունը՝ ըստ ամսական համամասնությունների ու հասանելիության կարգավիճակի։
Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն անցկացվող HIMSS19 Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։
Էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում նոր գործիք է ավելացվել, որը հնարավորություն է ընձեռում պետպատվերի շրջանակում պացիենտների ուղեգրումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակի է ծառայում: Այս ու մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է համակարգը ներդնող «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։
Հայաստանում Էլեկտրոնային առողջապահության զարգացման հարցերն են քննարկվել ԱՄՆ Բոստոն քաղաքում գործող Armenian Biotech Group-ի կողմից կազմակերպված սեմինարի ընթացքում, որին ներկա էին բոստոնահայ բժիշկներ, գործարարներ, բիոտեխնոլոգիաների մասնագետներ։
Ինչպե՞ս են մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատություններն օգտվում Էլեկտրոնային առողջապահության համակարգից։ Ի՞նչ խնդիրների, դժվարությունների են հանդիպում համակարգն օգտագործելու ընթացքում։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեն համակարգի կատարելագործման վերաբերյալ։ Այս հարցերի պատասխաններն ստանալու և տեղերում համակարգի շահագործման ընթացքին ծանոթանալու նպատակով «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության գործառնական բաժինն այցեր էր նախաձեռնել հանրապետության բուժհաստատություններ։