Յոթ հարց՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրաման և ԱՐՄԵԴ համակարգի մասին
- Արդյո՞ք ԱՐՄԵԴ համակարգը պատրաստ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն ու այս ծավալով ծանրաբեռնվածությանը: Արդյո՞ք համակարգում լինում են խափանումներ:
ԱՐՄԵԴ-ը միանգամայն պատրաստ է ծանրաբեռնվածությանը: Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը ԱՐՄԵԴ-ում իրականացվել են օպտիմալացումներ, և համակարգը ներկայումս ավելի արագ է աշխատում: Համակարգի դանդաղության խնդիր չկա: Դեղատոմսերի լրացումը, նորմալ համակարգչի և ինտենետի առկայության պարագայում, տևում է 1-3 րոպե: Բայց, եթե ինտերնետի արագությունը թույլ է, կամ համակարգիչն է շատ հին, ապա, որոշակի դանդաղություն (բայց ոչ խափանում), ընդ որում, ցանկացած ծրագրով աշխատելու պարագայում, կարող է լինել: ԱՐՄԵԴ-ի «Զանգերի կենտրոնի» աշխատանքից հնարավոր է հասկանալ՝ իրականում համակարգն ինքնին խնդիր ունի, թե` ոչ: Նման խնդիր չի արձանագրվել:
Ավելին
+37411-20-20-33


