Երևանում անցկացվող Հինգերորդ միջազգային բժշկական համագումարի «E-health, առողջապահության ֆինանսավորում» սեկցիայի ժամանակ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի ներդրման ընթացքն ու կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսեց E-health համակարգերով տվյալների փոխանակման ծրագրային նորարարական ապահովումների մասին:
Երևանում անցկացվող Հինգերորդ միջազգային բժշկական համաժողովի «Հանրային առողջություն» սեկցիայի ժամանակ ներկայացվեցին ախտորոշիչ որոշումներին աջակցող և արհեստական բանականությամբ գործող համակարգեր, որոնք կոչված են օգնել բժիշկ-թերապևտներին ավելի ճշգրիտ ախտորոշել պացիենտին՝ հենց սկզբից նշանակելով ճիշտ բուժում և հետագայում խուսափել անցանկալի հետևանքներից:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել է Էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգի ներդրմանը նվիրված սեմինար-քննարկումներին, որն անցկացվում էր Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության՝ EU4Digital ծրագրի շրջանակում:
էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից մուտքագրվող այն այցերի համար, որոնք չեն սպասարկվում պետպատվերով ու սոցիալական փաթեթով, Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը առևտրային զեղչեր է կիրառելու։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության ինտեգրացիոն նոր լուծումները հնարավորություն են տալիս առանձին բուժհաստատություններում արդեն իսկ ներդրված և գործող բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգերը ինտեգրել էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության ֆեյսբուքային էջում #ԻնչուԷլեկտրոնայինԱռողջապահություն հեշթեգով հրապարակվող անիմացիաների ու գրառումների միջոցով ներկայացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները։
Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի նոր գործիքի միջոցով հղիության նախածննդյան հսկողության նպատակով իրականացվող հաշվառման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա։